AM
1 July 2003 - 14:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հունիսի 28-ի երեկոյան հայկական կողմից Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդումը: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, տվյալ հաղորդագրությունը` Բաքվի հերթական ապատեղեկատվությունն է: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գնդակոծման արդյունքում սպանվել է ադրբեջանական բանակի մեկ զինվոր: