AM
2 Մայիս 2025 - 06:12 AMT

Սարյան փողոցում մեքենայի պայթյունից տուժել է 2 անձ, վնասվել 5 մեքենա

Մայիսի 1-ին` ժամը 19:31-ին, Երևանի Սարյան փողոցի 2/2 հասցեի մերձակայքում մեքենայում պայթյուն է եղել, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Պայթյունի հետևանքով 2 քաղաքացի վնասվածքներ է ստացել, որոնցից մեկին տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, իսկ մյուսիը տեղափոխվել է բժշկական հաստատություն։

Պայթյունը տեղի է ունեցել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Պայթել է մեքենայի գազաբալոնը։

Դեպքի վայրում հինգ ավտոմեքենա է վնասվել։

Հրշեջ-փրկարարները կանխել են մյուս գազի բալոններից հնարավոր արտահոսքը։