AM
3 Մայիս 2025 - 06:33 AMT

Բաղյան փողոցից Գյուրջյան միայն աջ շրջադարձ կլինի

Մայիսի 6-ից որոշ ճանապարհային հատվածներում երթևեկության կազմակերպման կարգը կփոխվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղղությունով:

Փոփոխությունը նպատակ ունի բարելավելու երթևեկության հոսքը և կանխելու հնարավոր խցանումները նշված հատվածում։