Roadpolice.am համակարգում ակտիվ գրանցում կատարած վարորդների թիվը հասել է 100, 036-ի, ինչը հնարավորություն է տվել նրանց օգտվել էլեկտրոնային ծանուցմամբ տրամադրվող 20 տոկոս զեղչից:
Վերջին մեկ տարում բոնուսային մեխանիզմի կիրառմամբ կայացվել է 306,210 վարչական որոշում, հայտնում է ՆԳՆ–ն։
Միևնույն ժամանակ, նախարարությունը ընդգծել է, որ էլեկտրոնային ծանուցման մեխանիզմը SMS ծանուցումը չի փոխարինում։
Բոնուսային մեկ այլ բաղադրիչով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում կօգտվեք 30 տոկոս նվազ վճարելու հնարավորությունից։
Բոնուսային այս նորմից օգտվել է արդեն 439,142 վարորդ, կայացվել է 1,491,554 որոշում, պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 8,135,544 ՀՀ դրամ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, դուք հնարավորություն ունեք բոնուսային երկու բաղադրիչներից օգտվել միաժամանակ․ եթե Էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց հետո այն վճարեք 15 օրվա ընթացքում, ապա 20 տոկոսից բացի կօգտվեք նաև հավելյալ 30 տոկոս նվազեցումից։
Բոնուսային բաղադրիչների կիրառումը հնարավորություն է տալիս խնայել ձեր ֆինանսական ռեսուրսները և խուսափել ավելորդ միջնորդություններից»,–ասվում է հաղորդագրության մեջ։






