Անկարայում գործող «Ռազմավարական ուսումնասիրությունների եվրասիական կենտրոնը» գիրք է հրատարակել, որը կոչված է մեղմելու Թուրքիայի համար տհաճ հետեւանքները` կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» աղմկահարույց ֆիլմի մեծ էկրան դուրս գալու հետ կապված: Այդ կազմակերպության ղեկավարը, որի նպատակն է հերքել Հայոց ցեղասպանության փաստը, երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Էգոյանի ֆիլմը «աղավաղել է պատմական ճշմարտությունը»: Կենտրոնի կողմից հրատարակված գիրքը կոչվում է «Արարատ` հայկական գեղարվեստական քարոզչություն»:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: