AM
13 Մայիս 2025 - 06:12 AMT

Նախարար․ Որոշ երեխաներ կարող են ընդունվել առաջին դասարան 7 տարեկանում՝

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունվելիս հաշվի կառնվի երեխաների՝ առանձնահատուկ պայմանների կարիքը: Որոշ դեպքերում նրանք կկարողանան 1–ին դասարան գնալ 7 տարեկանից։

«Հարգելի ծնողներ, դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով ձեր դիտարկումները»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ–ում երեխաներն առաջին դասարան են գնում 6 տարեկանում։