Երևանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի։
Դեսպանատունը տեղեկացրել է, որ արդեն մայիսի 18-ից գործող ամրագրման հին համակարգը կդադարեցնի իր գործունեությունը։
Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և օգտատերերը չեն կարողանա՝
- ամրագրել հարցազրույցի նոր օր,
- սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել,
- հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել,
- հարցազրույցի ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։
Դիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու և վճարում կատարելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է:
- «Արդեն ունե՞ք ամրագրված հարցազրույցի օր։ Այցելեք նշանակված օրն ու ժամին սովորական կարգով։
- Ցանկանու՞մ եք հարցազրույցի օր ամրագրել։ Եթե առկա են ազատ ամսաթվեր, որոնք համապատասխանում են ձեր ճանապարհորդական ծրագրերին, կարող եք ամրագրել հիմա։
- Ձեզ անհրաժե՞շտ է հարցազրույցի օր մայիսի 30-ից հետո։ Կարող եք ամրագրել հիմա և տեղափոխել ձեր օգտահաշիվը նոր համակարգ։
Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։
Շուտով կհրապարակենք լրացուցիչ ցուցումներ նոր համակարգում վճարումներ կատարելու և օր ամրագրելու մասին»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։






