AM
15 Մայիս 2025 - 12:49 AMT

Սպանության փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ղազախստանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինների միջնորդությունը, որի արդյունքում խուլիգանական դրդապատճառներով սպանության փորձի համար մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի իրավասու կառույցներին։