Մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյանից դեպի Աբովյան հատվածում, հանրային տրանսպորտի համար գոտի կառանձնացվի:
Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան – Նալբանդյան – Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան -Մոսկովյան- Աբովյան փողոցներ հետագծով:
Ինչպես նաև Խանջյան, Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց:






