Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, շարունակելով ներկայացնել «թքած-կպցրած» մանկապարտեզների շարքը, այս անգամ այցելել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 147 մանկապարտեզ։ Նա այդ մասին տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
Մանկապարտեզի շենքի պատին փակցված շինթույլտվությունից պարզ է դառնում, որ շինարարությունը նախատեսված է եղել սկսել 2022 թվականի մայիսի 17-ին և ավարտել 2023 թվականի օգոստոսին։
«Ես դիմել եմ քաղաքապետարան ու ստացել պատասխան, որի համաձայն կատարողականով 237 մլն դրամ արդեն ծախսել են այս մանկապարտեզի վրա, որը 2023 թվաանից պետք է գործեր։ Հիմա դուք դատեք, սիրելի ժողովուրդ, իրավապահ մարմիններ»,-ասել է ավագանու անդամը։
Մանուկյանը ցուցադրել է, թե ինչպես են պատի սալիկները հեշտությամբ ձեռքով հանվում։
«Մանկապարտեզն ո՞ւր է։ Երեխեքն ինչի՞ մանկապարտեզ չեն գալիս։ ․․․Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից . . .Դուք հա՞շտ եք, որ մեր վճարված հարկերը նման ձևով մսխվում են . . .Ձեր համար նորմա՞լ է , որ Երևանի քաղաքապետարանում ոչ մեկ չի խոսում այս խնդիրներից»,–ասել է նա։






