AM
16 Մայիս 2025 - 10:27 AMT

Ծիծեռնակաբերդի բարձունքում անխնամ 9 հա տարածքը վերածվել է կանաչ անտառի

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող մոտ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Տարածքում տնկվել է մոտ 5000 ծառաթփատեսակ:

«Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,–ասվում է գրառման մեջ։