Այսօր Հայաստանում Բուլղարիայի մշակույթի տարվա շրջանակներում ՀՀ Ճարտարապետների տանը երկու երկրների մշակույթի փոխնախարարներ Գագիկ Գյուրջյանն ու Իվան Տոկաջիեւը բացել են «Բուլղարիան իր ողջ փայլով» լուսանկարչական ցուցահանդեսը, որը պատմում է Բուլղարիայի վանքերի ու սրբավայրերի մասին:
«Լուսանկարներն իմ 4-ամյա աշխատանքի արդյունքն են: Լուսանկարչական ցուցահանդեսը վերջին 2 տարում ներկայացվել է 10 եվրոպական երկրներում: Իսկ Հայաստանն առաջինն է հետխորհրդային երկրներից, որտեղ այն ցուցադրվում է»,-PanARMENIAN.Net-ին թղթակցին է ասել հեղինակը` լուսանկարիչ Տոշո Պեյկովը: