AM
24 Մայիս 2025 - 10:51 AMT

Արամ Խաչատրյան համերգասրահում Հանրապետության տոնին նվիրված համերգ կլինի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 28-ին հրավիրում է տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության տարեդարձին։ Համերգը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը, ինչպես նաև Ռապսոդիան՝ գրված ջութակի և նվագախմբի համար, Ֆրանց Վաքսմանի Ֆանտազիան՝ Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով, Պաբլո Սարասատեի Գնչուական մեղեդիները։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան։

Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա ջութակահար Դիանա Ադամյանը։