AM
24 Մայիս 2025 - 12:28 AMT

«Երևանյան երկխոսություն» համաժողովին կմասնակցի նաև Չեռնոգորիայի փոխվարչապետը

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։

Նրա այցը տեղի կունենա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում։ Այցի ընթացքում Ֆիլիպ Իվանովիչը մասնակցելու է համաժողովի պանելային քննարկումներից մեկին։

Երևանում նախատեսվում է նաև նրա հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Մասնակիցների թվում են նաև Ֆրանսիայի և Հունգարիայի ԱԳ նախարարները։