AM
26 Մայիս 2025 - 07:09 AMT

Սյունիքում 4 դպրոց կմիավորվի

Սյունիքի մարզում 4 դպրոց կմիավորվի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս նախաձեռնությունը հանրային քննարկման է ներկայացրել։

Նախատեսվում է Որոտանի, Լծենի, Շամբի և Վաղատինի դպրոցները վերակազմակերպել միաձուլման եղանակով՝ ձևավորելով «Վաղատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը։ Նորաստեղծ հաստատությունը կստանձնի բոլոր չորս դպրոցների պարտականություններն ու իրավասությունները, հայտնում է Factor.am-ը։

Հիմնավորման մեջ ներկայացվել է, որ ներկայումս Որոտանի հիմնական դպրոցում սովորում է 20 աշակերտ, Լծենի դպրոցում՝ 8, իսկ Շամբի ու Վաղատինի դպրոցներում՝ 46-ական։

Ըստ փաստաթղթի, անհրաժեշտության դեպքում Լծեն, Շամբ և Որոտան գյուղերում բնակվող դպրոցահասակ երեխաների կրթական գործընթացը կկազմակերպվի Վաղատինում՝ ապահովելով նրանց տեղափոխումը համապատասխան պայմաններով։