AM
26 Մայիս 2025 - 07:53 AMT

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից $590,000 գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից $590,000 գողության դեպքին:

Նշվում է, որ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590,000 դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։

Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։

Մայիսի 24-ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ խոշոր գումարի հափշտակության մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են, և հայտնաբերվել է գողացված 590 հազար դոլարից զգալի մասը։