AM
26 Մայիս 2025 - 08:16 AMT

Հայաստան է ժամանել Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության խորհրդարանի՝ «Ժոգորկու Քենեշի» նախագահ Նուրլանբեկ ուուլու Տուրգունբեկի գլխավորած պատվիրակությունը։

Հյուրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

Պատվիրակության այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։