Ծաղկաձորումքառանիվի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 1 անձ ձերբակալվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով)։
Ծաղկաձորում տեղի ունեցած ցավալի վթարի գործով ներկայում քառանիվի վարորդին կալանավորելու միջնորդություն է նախապատրաստվում։ Այս մասին ասել է Քննչական կոմիտեիմամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հայտնում է radar.am-ը։
Ծաղկաձորում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով այս պահին նախապատրաստվում է միջնորդություն՝ քառանիվի վարորդի կալանավորումը պահանջելու համար։ Այս մասին Radar Armenia-ին հաղորդել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակում մեկ անձ արդեն ձերբակալվել է։
Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի էր ունեցել քառանիվի ինքնավթար։Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել էին։






