AM
26 Մայիս 2025 - 12:13 AMT

Սուրենյան․ Նոր ցիկլոն է մոտենում

Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,–գրել է նա։

Ավելի վաղ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացրել էր, որ մայիսի 27-ի երեկոյան, ինչպես նաև 28-29-ի գիշերն ու կեսօրից հետո սպասվում են կարճատև տեղումներ և ամպրոպ։

Ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ, իսկ առանձին շրջաններում՝ մինչև 17-20 մ/վ։ Քամին ակնկալվում է արևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպի ընթացքում հնարավոր է զգալի ուժգնացում։

Երևանում մայիսի 27-ի երեկոյան, 28-31-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։