AM
29 Մայիս 2025 - 06:23 AMT

Արթիկում բացառիկ մթնոլորտային երևույթ է դիտվել՝ տորնադո

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է Հայաստանի համար անսովոր եղանակային երևույթի մասին` մայիսի 28–ին Արթիկում տորնադո է դիտվել։

Սուրենյանն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել։

«Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ: Քիչ առաջ տորնադո է դիտվել Արթիկում։ Տորնադո և կարկուտ՝ Շիրակի մարզի Նահապետավան գյուղում»,-տեսանյութին կից գրել է Սուրենյանը։