ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է IDET պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների 18-րդ միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է Չեխիայի Բռնո քաղաքում։
Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում ՊՆ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ներառյալ Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի, ինչպես նաև չեխական ու գործընկեր պետությունների տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են առկա համագործակցության ընթացքը և դրա հետագա ընդլայնման հեռանկարները։






