AM
7 Հունիս 2025 - 07:22 AMT

5 ոստիկան կազատվի ծառայությունից կարգապահական խախտումների պատճառով

Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները, ըստ որոնց՝ որոշվել է ծառայությունից ազատել 5 ոստիկանի։

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

«ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը»,- ասված է հաղորդագրությունում: