AM
7 Հունիս 2025 - 10:06 AMT

Ղազարյան. Իմ պատկերացումներով լավագույն թեկնածուն կարող է լինել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

Հասարակական, քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ իմպիչմենտի գործընթաց սկսելու ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը վերջին օրերին ամենասպասված լուրերից մեկն էր։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Դրանից պարզ է դառնում, որ առաջիկա օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կառաջադրեն վարչապետի թեկնածու՝ ՀՀԿ շարքերից։ Իմ պատկերացումներով լավագույն թեկնածուն կարող է լինել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը (չնայած ես նման որոշում կայացնելու կամ առաջարկ ներկայացնելու իրավունք չունեմ)»,-գրում է

մպիչմենտի գործընթաց սկսելու ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը վերջին օրերին ամենասպասված լուրերից մեկն էր։ Դրանից պարզ է դառնում, որ առաջիկա օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կառաջադրեն վարչապետի թեկնածու՝ ՀՀԿ շարքերից։ Իմ պատկերացումներով լավագույն թեկնածուն կարող է լինել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը (չնայած ես նման որոշում կայացնելու կամ առաջարկ ներկայացնելու իրավունք չունեմ)»։

Նա հավելել է, որ ով էլ առաջադրվի թեկնածու, իր համար ընդունելի է մի պարզ տրամաբանությամբ․ «ոչ թե գործընթաց ենք սկսում վարչապետ ընտրելու, այլ վարչապետին հեռացնելու նպատակով»։

«Ով էլ ընտրվի պաշտոնավարելու է կարճ ժամանակահատված՝ մինչև 2026 թվականի ընտրություններ։ Ով էլ ընտրվի միայնակ չի ղեկավարելու։ Պետք է ձևավորվի նոր կառավարություն (փոխվարչապետներ, նախարարներ այլ մարմինների ղեկավարներ), որում պետք է ընդգրկված լինեն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում ջանքեր ներդնող ակտիվ ուժերն ու գործիչները։

Չեմ կարող պատկերացնել, որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ ԱԺ պատգամավորների նախաձեռնությունը դիմադրության կարժանանա «Հայաստան» խմբակցության պատգամավորների մոտ։

Եթե անվստահության գործընթաց նախաձեռնած, սակայն իրենց նախաձեռնությունն առաջ մղելու հարցում դեռևս ոչ մի քայլ չարած Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի մտադրությունն ի սկզբանե ազնիվ է եղել, ապա նրանք ևս պետք է միանան այս գործընթացին։

Մեզ սպասվում է հետևողական պայքար ու աշխատանք՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է բոլոր քաղաքական կուսակցությունների, գործիչների և ողջ հասարակության համախմբումն այս գաղափարի շուրջ»։

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը տարածել է հայտարարություն` առաջարկելով «Պատիվ ունեմ» խմբակցությանը վարչապետի թեկնածու առաջադրել։