Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:






