Հայաստանի ԱԳ նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին՝ Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության և զոհերի կապակցությամբ։ Այդ մասին ասվում է ԱԳՆ–ի X-ի միկրոբլոգում։
«Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում այս սարսափելի ողբերգության զոհերի ընտանիքներին։ Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ավստրիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 9 մարդ, մի քանիսը ծանր վիրավորվել են։






