AM
20 Հունիս 2025 - 06:19 AMT

Քոչարյանը Կարապետյանի դեմ գործը որակել է դատաիրավական համակարգի ամոթալի դրսևորում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աջակցություն է հայտնել 2 ամսով կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանին։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

«Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքներն ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։ Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին: Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը»,- ասվում է հայտարարությունում։

Սամվել Կարապետյանին առաջադրվել է մեղադրանք՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու հոդվածով։ Կարապետյանը կալանավորվել է։ Նրա փաստաբանները մեղադրանքը համարում են անօրինական և տեղեկացրել են, որ նա չի ընդունել ներկայացված մեղադրանքը։