AM
23 Հունիս 2025 - 09:40 AMT

Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան

Հունիսի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան: Նախատեսված է հանդիպում Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Չինական կողմը հայտնել է, որ այցը տեղի կունենա Չինաստանի արտգործնախարար Վան Իի հրավերով։