AM
2 June 2009 - 10:51 AMT

Հայաստանում արձանագրվել է երկրաշարժ

Այսօր Հայաստանի հյուսիսում արձանագրվել է երկրաշարժ: Ինչպես հայտնել են Սեյսմիկ պաշտպանության ազգային կենտրոնից, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06:09-ին Հայաստանի Աշոցք քաղաքից հարավ-արեւելք: Ստորերկրյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Զոհեր եւ վնասներ չկան: