AM
24 Հունիս 2025 - 09:20 AMT

Զեյնալյանին Երևանի ավագանիում կփոխարինի Լինա Ղշյանը

«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։ Այդ մասին Երևանի ավագանու՝ հունիսի 24-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է 1lurer.am-ը։

Ավագանու «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, քանի որ նա ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր: