AM
5 Հուլիս 2025 - 07:46 AMT

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեով։ Սահմանադրության առաջին հոդվածն ազդարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական պետություն է»:

Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել 2005-ի նոյեմբերի 27-ին՝ կրկին հանրաքվեով: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի են ունեցան 2015-ի դեկտեմբերի 5-ին, որի համաձայն Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցել է խորհրդարանականի:

Վերջին փոփոխության արդյունքում Հայաստանը հրաժարվել է կիսանախագահական կառավարման համակարգից և անցում կատարել խորհրդարանական կառավարման ձևին։