AM
9 Հուլիս 2025 - 13:11 AMT

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 8–ին հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, հայտնում է Sputnik Արմենիան իր աղբյուրի վրա հղումով։

Ըստ տեղեկությունների՝ նա որպես վկա է հարցաքննվել:

Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանել այս լուրը։

Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ հուլիսի 8-ի դրությամբ գործարարը որևէ հարցաքննության չի մասնակցում։