Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 6 անշարժ գույք.
- 2 շարժական գույք.
- 6 իրավաբանական անձում մասնակցություն.
- մոտ 2 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ:
Դատարանի կողմից կիրառվել են նաև հայցի ապահովման միջոցներ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվել է։ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն իրականացնելու և պետական իշխանությունը զավթելու նախապատրաստում կատարելու» հիմքով՝ Բագրատ սրբազանի և մի շարք այլ անձանց դեմ հարուցված գործի շրջանակում։






