AM
11 Հուլիս 2025 - 06:23 AMT

Արամ Ա կաթողիկոսը կմասնակցի Աստանայում կայանալիք միջկրոնական գագաթնաժողովին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը ստացել է Ղազախստանի իշխանությունների հրավերը՝ մասնակցելու 2025 թվականի սեպտեմբերի 17-18-ին Աստանայում կայանալիք համաշխարհային միջկրոնական գագաթնաժողովին, հայտնում է «Փաստինֆոն»։

Հայրապետին այս գագաթնաժողովին մասնակցելու հրավերը փոխանցվել է հունիսի 9-ին, երբ Ղազախստանի դեսպան Ռասուլ Ժումալին այցելել է Նորին Սրբությանը Լիբանանում և անձամբ հանձնել է պաշտոնական հրավերը։ Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է իր ցանկությունը՝ շարունակելու համագործակցությունը Ղազախստանի պետության և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջև, հատկապես միջկրոնական նախաձեռնությունների շրջանակում։