AM
11 Հուլիս 2025 - 07:29 AMT

Մելիքյան․ «Սթրայքբոլ» խաղի «շնորհիվ» 18 տարեկան տղան «աhաբեկչnւթյան նախապատրաստության» ծանր հոդվածով մեղադրյալ է

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին, որը մեծ հետաքրքրություն ունի «Սթրայքբոլ» խաղի հանդեպ, կարող են կալանավորել երկու ամսով։

«Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար խայտառակ քրեական հետապնդման ենթարկվող 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշումը կհրապարակվի ժամը 11:30-ին (Աջափնյակի դատարան)։

«Սթրայքբոլ» խաղի սարքավորումների «շնորհիվ» 18 տարեկան, առողջական լուրջ խնդիր ունեցող տղան դարձել է «ահաբեկչության նախապատրաստության» ծանր հոդվածով մեղադրյալ…

Թե ում էին ուզում «ահաբեկել», ինչ «ահաբեկչություն» էին նախապատրաստում՝ ոչ մեկ չգիտի»,- գրել է Մելիքյանը։

Հուլիսի 10–ին իրավապահ մարմիններն առավոտյան խուզարկություններ են իրականացրել մի քանի ՀՅԴ-ականների տներում, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում։ Այդ խուզարկության արդյունքում առգրավվել է պատգամավորի բջջային հեռախոսը, իսկ նրա որդին՝ Տարոն Մանուկյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 7 անձ է ձերբակալվել և տարվել ՀՀ քննչական կոմիտե։