1 ամսով կալանավորվել է «Տաշիր Պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը: Որոշումը դատարանը կայացրել է ուշ գիշերը։
Ավելի վաղ դադարեցվել էր ցանցին պատկանող 32 վայրերից 12-ի գործունեությունը, որոնց զգալի մասը կրկին սկսել է աշխատել:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ «Տաշիր Պիցցա» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը), հայտնում է Sputnik Արմենիան։
Ստուգումները սկսվել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ գրեթե միաժամանակ։
Կարապետյանին կալանավորել են հունիսի 18-ին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Նախօրեին նա հանդես էր եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու՝ քննադատելով իշխանություններին։
Այս ֆոնին իշխանությունները սկսել են Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը։ Խուզարկություններ են կատարվել ՀԷՑ-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի գրասենյակում։ Կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։






