AM
11 Հուլիս 2025 - 09:16 AMT

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 10-ին, ժամը 19:00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գլխի հրազենային վնասվածք ստացած քաղաքացի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածք ստացած անձը 2002 թվականին ծնված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ալիքսեյ Կ.-ն է, հայտնում է Արմենպրեսը։

«Գյումրի» ԲԿ-ից տեղեկացրել են, որ տուժածը վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում`կոմայի մեջ։«Գյումրի» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նախնական տեղեկություններով ռուսական ռազմաբազայի զինծառայողը ինքն է իրեն վնասվածք հասցրել հրազենով։

ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել «Գյումրի» ԲԿ-ից։