Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։
Նա շնորհավորել է գնդապետ Քրոուին նշանակման առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք։
Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան համագործակցությանը պաշտպանության ոլորտում՝ շեշտելով դրա ընթացիկ մակարդակը և զարգացման հնարավորությունները։ Երկուստեք բարձր են գնահատել առկա գործակցությունը։ Ամերիկյան կողմը, իր հերթին, հայտնել է, որ «պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին»:
Բացի այդ, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ։






