AM
11 Հուլիս 2025 - 12:40 AMT

Երիտասարդ ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են իրականացրել ՔԿ դիմաց

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քննչական վարչության կոմիտեի դիմաց:

Նրանք պահանջել են դադարեցնել ապօրինի ձերբակալությունները ՀՅԴ-ականների նկատմամբ և ազատ արձակել ապօրինի ձերբակալված իրենց ընկերներին, հայտնում է Auroranews.am-ը։

Հուլիսի 10–ի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Հայտնի է դարձել նաև, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը երկու ամսով կալանավորվել է։