AM
12 Հուլիս 2025 - 07:15 AMT

Վարդանյան. Անգամ դատավորն է ընդունել՝ Չամիչյանի մոտ բացառապես օրինական իրեր են եղել

ՀՅԴ 18-ամյա անդամ Անդրանիկ Չամիչյանի մոտ գտնված բոլոր իրերն օրինական են եղել՝ ինչպես պարզվել է դատարանում։ Այդ մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր։ Անգամ դատավորն է դա ընդունել կալանքի նիստի ժամանակ։ Ավելին, մեղադրող կողմը ստիված է եղել հրաժարվել առաջադրած մեղադրանքի պայթուններ կազմակերպելու մասից»,- նշել է նա:

Սակայն, ըստ Վարդանյանի, նույնիսկ այդ պայմաններում երիտասարդը կալանավորվել է երկու ամսով։

«Բայց մեկ է՝ Անդրանիկը կալանավորվել է 2 ամսով։ Կալանավորվել է դաշնակցական լինելու, ՀՅԴ ՀԵՄ-ի ակտիվ անդամ լինելու, սթրայքբոլ խաղը շատ սիրելու համար»,- նշել է նա:

Անդրանիկ Չամիչյանը մեղադրվում է ահաբեկչության նախապատրաստմանը մասնակցելու մեջ։