AM
12 Հուլիս 2025 - 07:43 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. Անձրև չի սպասվում

Հայաստանում առանց տեղումների եղանակն առաջիկա օրերին կպահպանվի։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ կանխատեսվում է առանց տեղումների եղանակ հանրապետության ամբողջ տարածքում։

Մինչ հուլիսի 15-ը երեկոյան ժամերին՝ Արմավիրի մարզում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային գոտիներում քամու ուժգնացում է սպասվում՝ մինչև 15-18 մ/վ։

Հուլիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում ևս առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում։ Երեկոյան ժամերին մայրաքաղաքում քամին կարող է ուժգնանալ՝ հասնելով 15-18 մ/վ-ի։