AM
14 Հուլիս 2025 - 06:51 AMT

Փաշինյանը Բրյուսելում է՝ բանակցելու ԵՄ ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ հանդիպելու Եվրոպական միության բարձրագույն ղեկավարությանը։

Սպասվում է եռակողմ հանդիպում, որին մասնակցելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Փաշինյանն իր այցի ընթացքում նախատեսում է հանդիպել նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։