Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ մուտքի վիզայի տրամադրումը չի նշանակում մշտական ազատություն՝ առանց վերահսկողության։
«Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում:
Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասվում է հայտարարության մեջ:
Պարզաբանվել է, որ անգամ վիզա ստանալուց հետո մնում է անհրաժեշտությունը հետևել ամերիկյան ներգաղթային կարգավորումներին ու օրենսդրությանը, հակառակ դեպքում կարող են ուժի մեջ մտնել վիզայի չեղարկման և երկրից արտաքսման գործընթացներ։






