Հուլիսի 14-ին Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է լինելու, սակայն որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +39 աստիճանի։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ առաջիկա օրերին եղանակային պայմանները փոփոխվելու են։
Հուլիսի 15-ի կեսօրից հետո, 16-ին՝ գիշերը և կեսօրին, ինչպես նաև 17-18-ին օրվա երկրորդ կեսին հանրապետության որոշ շրջաններում կանխատեսվում են կարճատև տեղումներ՝ ամպրոպով, որի ժամանակ հնարավոր է նաև կարկուտի առաջացում։ Քամու ուժգնացումն այդ օրերին կարող է հասնել մինչև 18-20 մ/վ արագության։
Բացի այդ, հուլիսի 14-15-ի երեկոյան ժամերին քամու ուժգնացում է սպասվում Արմավիրում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային գոտիներում, որտեղ քամու արագությունը կհասնի 15-18 մ/վ։
Հուլիսի 15-16-ին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական անկում՝ 3-4 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկային ժամերին կհրանցվի +36-38 աստիճան շոգ, գիշերը՝ +21-23։






