AM
14 Հուլիս 2025 - 08:44 AMT

Արցախցիները տեղափոխել են նստացույցը կառավարության շենքի դիմաց

Արցախից տեղահանվածները, որոնք ավելի վաղ նստացույց էին սկսել Ազատության հրապարակում, այժմ շարունակում են բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի առջև, հայտնում է «Փաստինֆոն»։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ընդգծել է. «Իրենք են որոշում՝ որտեղ ակցիա անել, հատկապես, որ բարձրացված հարցերի հասցեատերը ՀՀ կառավարությունն է»։

Բողոքի մասնակիցներից մեկն էլ ասել է, որ բոլորին սպասում են՝ կառավարության շենքի մոտ։