Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը, կառավարության շենքից դուրս գալուց հետո, հայտնել է, որ խորհրդի կողմից իրականացվող նստացույցն ավարտվել է, իսկ իրենք շուտով դուրս կգան Արցախի ներկայացուցչության տարածքից։
«Նպատակահարմար չենք գտնում մեր գործունեությունը շարունակել Արցախի ներկայացուցչության շենքից։ Նստացույցը դադարեցնում ենք, փողոցային պայքարին հանրային աջակցություն մենք չունենք, խոստովանում ենք։ Խորհուրդը վերակազմակերպում կունենա։ Խորհուրդի անդամներից են նաև Արցախի ԱԺ հինգ խմբակցությունները, համայնքների ղեկավարները։ Վերակազմակերպվելու է, հայտարարությամբ հանդես կգանք»,-ասել է Մարգարյանը։






