Wizz Air-ը սեպտեմբերի 1-ից կդադարեցնի դեպի Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները՝ կենտրոնանալով Եվրոպական շուկաների վրա։
«Ավիաընկերության ղեկավարությունը որոշել է կենտրոնանալ Արևելյան և Կենտրոնական եվրոպական շուկայի ուղղությամբ»,– ասված է հայտարարությունում։
Ընկերությունն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի ներկա անկայուն իրավիճակն անմիջական ազդել է այդ որոշման վրա՝ խանգարելով շահույթի ստացման հեռանկարին։
Բացի այդ, ըստ ղեկավարության, նույնիսկ այն դեպքում, երբ լարվածությունը տարածաշրջանում չսրվի, Աբու Դաբիում գործունեությունն ավիաընկերության համար մարտահրավեր է ներկայացնում, քանի որ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռների շարժիչները ենթարկվել են ավելի արագ մաշվածության, ինչն էլ նվազեցրել է շահագործման արդյունավետությունը։






