AM
14 Հուլիս 2025 - 13:27 AMT

Փաշինյանը մեկնել է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպում է սպասվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով ուղևորվել է Ֆրանսիա, որտեղ հուլիսի 14-ին Ելիսեյան պալատում հանդիպելու է նախագահ Էմանուել Մակրոնին։

Ավելի վաղ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել, որտեղ մասնակցել է եռակողմ հանդիպման՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Բացի այդ, Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։