AM
14 Հուլիս 2025 - 14:07 AMT

ARARAT և «Ոսկե ծիրան». Բազմամյա գործակցության նոր եզրերը

ARARAT հայկական կոնյակի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երկու տասնամյակից ավելի պատմություն ունեցող գործակցությունը 2025-ին նշանավորվել է նոր ձևաչափերով։

Այսպես, կինոփառատոնի նախօրեին «Ոսկե ծիրան»-ի և Երևանի կոնյակի գործարանիստեղծագործական թիմերը կազմակերպել են հատուկ միջոցառում ինֆլուենսերների համար՝ նպատակ ունենալով ներկայացնելու լեգենդար հայկական կոնյակի և փառատոնի համատեղ արժեքները։

Հաջորդիվ, հուլիսի 13-ին Կինոյի տանը տեղի է ունեցել 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ։

ARARAT հայկական կոնյակի և «Ոսկե ծիրան» փառատոնի գործակցությունը ծնունդ է առել փառատոնի հիմնադրման առաջին իսկ օրից` իր հերթին վավերագրելով փառատոնի կարևորագույն դրվագները։

Այս տարի կինոփառատոնի շրջանակում ARARAT-ը նշանավորել է նաև հայ կինոյի եզակի վարպետների՝ Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի 100-ամյակները՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց ստեղծագործական բացառիկ ժառանգությանը։

«Ավելի քան քսան տարվա ընթացքում «Ոսկե ծիրանը» մեզ հաղորդակից էր դարձնում համաշխարհային կինոյին՝ Հայաստան բերելով նորն ու մտագրավը, նշանավորն ու այն, ինչ դեռ կդառնար դասական։

Ավելի քան քսան տարվա ընթացքում, հիմնադրման առաջին իսկ օրվանից «Ոսկե ծիրանը» գլուխ է խոնարհում այն վարպետների առջև, ում ստեղծագործ ոգին ձևավորեց յուրաքանչյուր հայի ընկալումները, փորձեց դարձնել մեզ ավելի գթասիրտ և կարեկից, ավելի համարձակ ու մտածող, փոխանցեց մեզ բարոյական ուղեցույց ու հույզերի մի ամբողջ գունապնակ։

Այսպես, Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի «Եռանկյունին» ոչ միայն մի տարածք էր, որտեղ Մարդը գտավ իր ոգու ամենապատվելի դրսևորումներն, այլ նաև բոլորիս արժեքների դարբնոցն է»,- փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը նշել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

«Ոսկե ծիրանը» մեկնարկել է հուլիսի 13-ին. կինոփառատոնի հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 20-ին՝ փակման արարողության ընթացքում: