AM
14 Հուլիս 2025 - 14:17 AMT

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ադոնցի ունեցվածքը

Գլխավոր դատախազություն Հակակոռուպցիոն դատարան դատական նոր հայց է ուղարկել՝ պահանջելով բռնագանձել Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ավետ Ռոբերտի Ադոնցի՝ ապօրինի ծագում ունեցող համարված գույքը:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ներկայացրել է պահանջ, ըստ որի՝ Ադոնցից և նրա հետ փոխկապակցված անձանցից պետք է բռնագանձվի հետևյալը հօգուտ Հայաստանի Հանրապետության. «1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 3 իրավաբանական անձում մասնակցություն, մոտ 90 միլիոն դրամ»։