AM
14 Հուլիս 2025 - 15:02 AMT

EasyPay-ը միանում է «Ոսկե ծիրանին»՝ որպես ֆինանսական գործընկեր

EasyPay ընկերությունը միանում է Հայաստանի առաջատար կինոփառատոնին՝ «Ոսկե ծիրանին, ինչպես նաև դրա շրջանակում անցկացվող երկու ուշագրավ միջոցառուման՝ հանդես գալով որպես ֆինանսական գործընկեր։

Մեկ շաբաթ շարունակ կինոսիրողները կարող են մասնակցել բացառիկ ցուցադրությունների, կինոհանդիպումների և երաժշտական միջոցառումների՝ ձեռք բերելով տոմսերը easywallet հավելվածից։

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 13-20-ը․ այս ընթացքում Երևանը վերածվում է համաշխարհային կինոյի կենտրոնի՝ հյուրընկալելով Կաննի, Վենետիկի, Բեռլինի և այլ հեղինակավոր փառատոների լավագույն ֆիլմերը։ Ցուցադրությունները կկայանան Մոսկվա կինոթատրոնում և Երևանի Կինոյի տանը։

Հուլիսի 16-ին Rambalkoshe-ն և «Ոսկե ծիրանը» ներկայացնում են եզակի համադրություն՝ կինո և կենդանի երաժշտություն։ Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվի Կաննի մրցանակակիր Sirāt ֆիլմը, այնուհետև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում տեղի կունենա ֆիլմի երաժշտության հեղինակ՝ Կանգդինգ Ռեյի կենդանի համերգը։

Հուլիսի 18-ին Rambalkoshe-ն հրավիրում է Վուդս կենտրոն՝ դիտելու Շոն Բեյքրի Anora ֆիլմը։ Դիտումից հետո կանցկացվի բաց քննարկում Շոն Բեյքրի, Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ։ Երեկոն կամփոփվի ջազով ու էլեկտրոնային երաժշտությամբ։

Միջոցառումների տոմսերը հասանելի են easywallet հավելվածի easyevents բաժնում։